|
|
|
|
|
Մեր մասին
«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերությունը հանդիսանում է հայաստանյան խոշոր շինարարական ընկերություններից մեկը, որպես արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն իրականացնող ընկերություն: Ընկերությունը հիմնադրվել է 1990 թվականին և ունի բավարար փորձ իրականացնելու համալիր շինարարական աշխատանքները հետևյալ ուղղություններով` քաղաքացիական և արդյունաբերական շինարարություն, ջրային կառույցների շինարարություն, ճանապարհային շինարարություն և հողային աշխատանքներ:
Իր գործունեության տարիների ընթացքում ընկերությունը ստեղծել է խզոր արտադրական կարողություններ, որի շնորհիվ մենք կատարել ենք մեծ ծավալի շինմոնտաժային աշխատանքներ և արդեն ունենք միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք, ինչպիսիք են Համաշխարհային Բանկը, Եվրասիական զարգացման բանկը, Հազարամյակների մարտահրավեր հիմնադրամը և այլն: Ընկերությունը գտնվում է Երևան քաղաքում և զբաղեցնում է շուրջ 5 հեկտար մակերես, որի վրա տեղակայված են`
- կենտրոնական գրասենյակ, - ճաշարան աշխատակիցների համար, - ներկարարական, ատաղձագործական և խառատի արտադրամասերը, - ամրանի արտադրամաս, - բետոնի արտադրության գործարան, - ասֆալտի արտադրության գործարաններ, - սենդվիչ /շերտավոր/ պանելների արտադրամաս, - պահեստներ և օժանդակ կառույցներ.
Այսօր մեր ընկերության հաշվեկշռում առկա է ավելի քան 110 միավոր շինարարական տեխնիկա, այսինքն բոլոր անհրաժեշտ մեքենաներ և սարքավորումեր ցանկացած տիպի, բարդության և ծավալի շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Մեր ընկերության տեխնիկական հագեցվածությունը և ամենակարևորը բարձ որակավորում ունեցող ինժիներատեխնիկական անձնակազմը համապատասխանում է շինարարական ժամանակակից պրոցեսի կազմակերպման և թույլ է տալիս իրականացնել շինարարական ամբողջական պրոցեսը:
|
|
|
| |
|
|
|
Все права защищены © АОЗТ “СААКЯНШИН”. 2008
Разработка сайта
|